Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան, Նորագավիթ):
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։
Մասնավորապես՝
•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել,
•առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը,
•արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: