Հասարակություն

Արմավիրի դատախազը պաշտոնանկ է արվել

Արմավիրի դատախազը պաշտոնանկ է արվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, ի թիվս այլ կադրային փոփոխությունների, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո պաշտոնանկ էին արվել ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական