Հասարակություն

Վարշավայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները

Վարշավայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները

Վարշավայում մեկնարկել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումները, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են Վարշավայի անվտանգության ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Պիսարսկիի հետ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային: Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական