Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հոկտեմբերի 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական