Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզուց Ծովագյուղ գնացող ճանապարհի երթևեկելի մասում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել կոտրված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Երթևեկությունը վերականգնվել է։