Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի էջում գրել է․
«Ամփոփեցինք «Ներուժ 6.0» ծրագիրը․ վեց հաղթող թիմերը կստանան ֆինանսական աջակցություն՝ Հայաստան վերադառնալու և իրենց նորարարական գաղափարները հայրենիքում կյանքի կոչելու նպատակով։
Հաղթող ստարտափները վերաբերում են ինչպես ծառայությունների թվայնացմանը և արհեստական բանականության կիրառմանը բժշկության և բիզնես գործընթացներում, այնպես էլ առնչվում են շրջակա միջավայրի պահպանության նորարարական լուծումներին և առողջապահական ու ֆինանսական տեխնոլոգիաներին»: