Հասարակություն

Դատախազը միջնորդեց Աջապահյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման

Դատախազը միջնորդեց Աջապահյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման

Այսօր ընթանում են ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատական լսումներ. մեղադրող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ միջնորդելով Աջապահյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել 2,5 տարի ազատազրկում, մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը կալանքը թողնելով անփոփոխ։ Նա նշեց, որ Աջապահյանի գործով ծանրացնող հանգամանքներ չկան, նա՝ թվարկեց արարքը մեղմացնող հանգամանքները։

Դատական նիստի մեկնարկին Աջապահյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Ըստ պաշտպան Արա Զոհրաբյանի՝ դատավորը, վերջին դատական նիստում հրապարակելով Աջապահյանի վերդիկտը, նշելով դատավարության հաջորդ օրը, չի հայտարարել կողմերի՝ միջնորդությամբ հանդես գալու իրավունքի մասին։ Նա նշեց, որ սա օրենսդրությամբ սահմանված պահանջ է, ոչ թե հայեցողական կետ։ Զոհրաբյանի խոսքով՝ սա թույլ է տալիս կասկածելու դատավորի պրոֆեսիոնալիզմին։

Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը, նշելով, որ դատարանում պրոֆեսիոնալ կողմեր են։

Պաշտպանը ռեպլիկով հանդես եկավ՝ նշելով, որ կողմերից Աջապահյանը իրավաբան չէ, հետևաբար, պրոֆեսիոնալ կողմ չէ։ Զոհրաբյանը մեջբերեց օրենքի պահանջը՝ զարմանք հայտնելով, որ օրենքը տարբերակված է գործում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական