Հասարակություն

Նախորդ շաբաթ գրանցվել է օձի նկատման 43 դեպք

Նախորդ շաբաթ գրանցվել է օձի նկատման 43 դեպք

Սեպտեմբերի 22-ից 28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 598 դեպք, որից 262-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 197, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, ինքնասպանության փորձի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 2-ական, քարաթափման՝ 1, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 43, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, կեղծ ահազանգի՝ 11, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական