Հասարակություն

Ընդլայնվել է «Ստենտ` կյանքի համար» ծրագիրը. Ավանեսյան

Ընդլայնվել է «Ստենտ` կյանքի համար» ծրագիրը. Ավանեսյան

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։

Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Սիրելի' քաղաքացիներ

Ինչպես խոստացել էի սրտամկանի սուր ինֆարկտի` «Ստենտ` կյանքի համար» ծրագիրն ընդլայնել ենք:

Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:

Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:

Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը:

Իսկապես, բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որն հատկապես ուղղված է կյանքը փրկելուն և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական