Հասարակություն

Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկն ընկել է կռունկավարի վրա․ նա մահացել է

Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկն ընկել է կռունկավարի վրա․ նա մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։Փրկարարները, պարեկները ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացել են մահացածին դուրս բերել և մոտեցնել դիատարին։

Դեպքի փաստով մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական