Հասարակություն

«Հայաստանը հավատարիմ է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջմղմանը»

«Հայաստանը հավատարիմ է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջմղմանը»

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու խթանմանը նվիրված համաժողովին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է չտարածման օրակարգի և միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջմղմանը։

Ընդգծվել է ժամանակակից անվտանգային միջավայրում զարգացումներին և առկա մարտահրավերներին համապատասխան միջազգային արձագանքի ապահովման և հանձնառության ստանձնման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել և վավերացրել Պայմանագիրը, անել դա հնարավորինս շուտ՝ այս համատեքստում հիշատակելով ՀՀ համահեղինակած և ՄԱԿ շրջանակներում ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վերաբերյալ բանաձևը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանման կարևորությանը՝ ուղղված Պայմանագրով նախատեսված հանձնառությունների իրականացման գործում արդյունավետության բարձրացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական