Հասարակություն

Սամբհարի աղի լիճ (տեսանյութ)

Սամբհարի աղի լիճ (տեսանյութ)

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

Սամբհարը Հնդկաստանի ամենամեծ աղի լիճն է: Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ռաջասթխան նահանգում: Բացարձակ բարձրությունը 360-365 մ է, մակերեսը անձևների սեզոնի գագաթնակետին կարող է հասնել մինչև 230 կմ2: Առավելագույն խորությունը 3 մ է, միջին խորությունը 0,6մ: Լիճը աղի արտադրության ամենահին աղբյուրներից մեկն է. այստեղի աղային ավազաններն օգտագործվել են առնվազն 1500 տարի, և ժամանակակից արտադրության ծավալները հասնում են տարեկան հազարավոր տոննա աղի:

1990 թվականի մարտից լճի տարածքը և առափնյա հատվածը 24 հազար հա մակերեսով ընգրկվել է Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական