Հասարակություն

Հրդեհ Գեղհովիտ գյուղում

Հրդեհ Գեղհովիտ գյուղում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։42-ին, մարվել՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 00։03-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական