Հասարակություն

Ինչպես կանխարգելել կատաղություն հիվանդությունը

Ինչպես կանխարգելել կատաղություն հիվանդությունը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Կատաղության դեմ պայքարի օր.
եղի´ր տեղեկացված

Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է:

 Փոխանցման ուղիներ
Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանուց՝
• Կծելու միջոցով:
• Ճանկռելու միջոցով:
• Վնասված մաշկը թքոտելու միջոցով:

Կանխարգելում
• Կենդանիներից տուժելու դեպքում անմիջապես լվացե՛ք վերքը ջրով և օճառով:
• Պատվաստե՛ք ձեր ընտանի կենդանիներին կատաղության դեմ:
• Զե՛րծ մնացեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից:

Վարակի աղբյուր հիմնականում շներն են, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները և չղջիկները:

 Կարևոր է իմանալ՝
• Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:
• Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում:
• Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության պատվաստումներ ստանալու:
• Ոչ աշխատանքային օրերին և ժամերին հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված բժշկական կենտրոններ

Երեխաների համար՝
 «Արաբկիր» բժշկական համալիր
 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
 «Ուիգմոր Քլինիք» ԲԿ
 «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Մեծահասակների համար՝
 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
 «Արմենիա» հանրապետական ԲԿ
 «Էրեբունի» ԲԿ
 «Աստղիկ» ԲԿ
 «Շենգավիթ» ԲԿ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական