Հասարակություն

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել  և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է նա:

Մերձավանում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկան Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։ 

Գնահատեք հոդվածը

4.7 /5
3
գնահատական