Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։
Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։