Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: 

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին և 29-ին աստիճանաբար բարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 28-29-ին և հոկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական