«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
· Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,
· Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի,
· Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7, 9, 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի,
· Արագածոտնի մարզի՝ Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: