Հասարակություն

Արաքս գյուղում կրակոցների հետևանքով վիրավորը հիվանդանոցում մահացել է

Արաքս գյուղում կրակոցների հետևանքով վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզիԱրաքս գյուղում, կա վիրավոր։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում փնտրում էին կրակված պարկուճներ՝ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական