Հասարակություն

Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է․ ՆԳՆ խոսնակ

Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է․ ՆԳՆ խոսնակ

Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը», - ասաց Սարգսյանը:

Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է նաև սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։

«Տասնյակ անգամից ավել ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ–որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ ինչ–որ պարզաբանումներ անեն։ Ոստիկանները գնացել են, եղել են դեպքեր, որ տեղում են հայտնաբերվել ու ներկայացվել բաժին, և եղել են դեպքեր, որ իրենք չեն հասցրել հասնել իրենց նշված վայրը»,- ասաց նա։

Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն աշխատանքներ է կատարել նաև Ախտոյանների ընտանիքում ապօրինի զենք–զինամթերք գտնելու ուղղությամբ։ Մարդիկ են տարվել ոստիկանություն, սակայն նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական