Հասարակություն

Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ կա վիրավոր

Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ կա վիրավոր

Սեպտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական