Սեպտեմբերի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ։
Քննարկվել են բազմաբնույթ թեմաներ․ ներկայացվել են ներդրումային առաջարկներ, բարձրացվել են արտահանման և ներմուծման գործընթացներին, գյուղատնտեսության և ինտենսիվ այգեգործության ծրագրերին, արևային էներգետիկայի ու տեքստիլ արդյունաբերության ոլորտներին, ինչպես նաև զբոսաշրջության և առցանց հարթակների զարգացմանը վերաբերող հարցեր։
Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակում դրանց հնարավոր լուծումներ ապահովելու նպատակով։