Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական