Հասարակություն

ՀԷՑ-ը կապալառու կազմակերպության ընտրության նպատակով գնման բաց մրցույթ կկազմակերպի

ՀԷՑ-ը կապալառու կազմակերպության ընտրության նպատակով գնման բաց մրցույթ կկազմակերպի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացումով, էլեկտրական էներգիայի կորուստների նվազեցման և հատուկ ծրագրերով նախատեսվող էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար կապալառու կազմակերպության ընտրության նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացումով, էլեկտրական էներգիայի կորուստների նվազեցման և հատուկ ծրագրերով նախատեսվող էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար կապալառու կազմակերպության ընտրության նպատակով ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական