Հասարակություն

Նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք՝ մեքենայում բարձրախոս տեղադրելու համար

Նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք՝ մեքենայում բարձրախոս տեղադրելու համար

ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում եւ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի նպատակն է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը:

Օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկ, ըստ որի՝ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչներին լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների տեղադրելու  կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու դեպքերում կկիրառվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաեւ կիրականացվի տեղադրված միջոցների բռնագրավում: Նման վարորդները նաեւ կկորցնեն երկու միավոր:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը՝ հավելելով, որ դա Հայաստանում բավականին տարածված, հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտում է:  Օրենքի նախագծի ընդունումը կարեւորել է նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական