«Մերձավանի սպանության դեպքով մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է խուզարկություն»,-հայտնել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը՝ 24news-ի հետ զրույցում։
Նա նշել է որ դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է. «Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել»,-ասել է նա։