Հասարակություն

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհուրդը սեպտեմբերի 26-ին հրավիրել է արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 14 հարց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական