ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում օրեր առաջ սպանվել էր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը, կրակոցներից վիրավորվել էր ևս մեկ անձ: