ՆԳՆ ոստիկանությունից ներկայացնում են օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 25-ից 26-ը։
Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ խարդախության,
- 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման, հետամտելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, դրամանենգության, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ կողոպուտի, խարդախության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։