Սեպտեմբերի 24-ին, ժամը 12։02-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգել է մի կին և հայտնել, որ Երևանի Չարենցի անվան 67 դպրոցում երեխաների վեճի հետևանքով հարձակվել են իր վրա և հարվածներ հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած խումբը ֆիզիկական բռնություն կիրառելու հիմնավոր կասկածով ձերբակալել է 1985 թվականին ծնված կնոջը և տեղափոխել բաժին»,-ասացին նախարարությունից։
Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։