Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից. ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է համապատասխան հրամանը։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Սուրենի Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»,-ասված է հրամանագրում։
ՔԿ մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արտակ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում օրեր առաջ սպանվել էր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը, կրակոցներից վիրավորվել էր ևս մեկ անձ: