«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Արարատ բնակավայրի Թումանյան, Սևակի, Վարդանյան, Խնկո Ապոր, Սահմանապահների, Վ.Սարգսյան փողոցների, Գրիբոյեդովի փողոցի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 14:00։