Հասարակություն

Դիլիջանի թունելը 4 ժամով կփակվի

Դիլիջանի թունելը 4 ժամով կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելում այս գիշեր շարունակվելու են գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքները։ Դրանով պայմանավորված՝ գիշերը ժամը 02.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 թունելը փակ կլինի երթևեկության համար։

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական