Մեր կառավարության ժամանակ առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իրականացվել են համակարգային բարեփոխումներ, որոնք իրենց արդյունքները արդեն իսկ տալիս են. բայց մեր խնդիրը առողջապահությունը հասանալի դարձնելն է քաղաքացուն, որ նա մենակ չմնա, երբ լսում է ախտորոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հասնելու ենք, որ պետության և հանրության հոգատարության և սոցիալական քաղաքականության արդյունքը մարդն իր կյանքում տեսնի և զգա: Համապարփակ ապահովագրությունը լինելու է հասանելի առողջապահություն, որակյալ առողջապահություն»,- նշել է նա։