Հասարակություն

117 տարեկան կինը բացահայտել է առողջ ծերացման գաղտնիքները

117 տարեկան կինը բացահայտել է առողջ ծերացման գաղտնիքները

Մարիա Բրանյաս Մորերան անցյալ տարի է մահացել` 117 տարեկան հասակում։ Նրա կյանքի մասին հետազոտությունները պարզել են, որ հնարավոր է հասնել այդ տարիքին՝ պահպանելով ուղեղի գործունեությունը և նվազեցնելով տարիքային հիվանդությունների ռիսկը։

Իսպանացի բժիշկները մանրակրկիտ ուսումնասիրություն են անցկացրել Բրանյասին: Հետազոտությունները ընդգրկել են նրա գենետիկայի վերլուծությունը, պրոտեինների մակարդակը, նյութափոխանակության արգասիքի ուսումնասիրությունը և աղիքային միկրոբիոմի բազմազանությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա բջիջների վերջում գտնվող տելոմերները՝ պաշտպանիչ «կապսուլները», չափազանց կարճ էին, ինչը, սովորաբար, ծերության նշան է: Բայց դրանք նաև պաշտպանել են նրան քաղցկեղից։ Նրա ԴՆԹ-ում հայտնաբերվել են գեներ, որոնք պաշտպանում էին սիրտն ու ուղեղը։ Նրա երկար կյանքին նպաստել է նաև կենսակերպը. չէր օգտագործում ալկոհոլ, չէր ծխում, ինչպես նաև ակտիվ կյանք ուներ՝ ընկերների և ընտանիքի հետ:

Գիտնականները նշում են, որ այս հետազոտությունները կարող են օգնել ստեղծել նոր թերապիաներ, որոնք կօգնեն մարդկանց՝ առողջ ծերանալ և երկար պահպանել կյանքի որակը: «Մենք կարող ենք մշակել դեղեր, որոնք իմիտացիայի ենթարկեն լավ գեների ազդեցությունը», — ասել է բժիշկ Մանել Էստելլերը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական