Հասարակություն

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով սարալանջից իջեցրել (մոտ 100 մետր) և մոտեցրել են մոտեցրել անձնական ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական