Հասարակություն

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ

Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է․

«Հարգելի՛ վարորդներ, գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 00.00-ից մինչև վաղն առավոտյան 06.00 երթևեկության համար կշարունակվի փակ մնալ Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 22-ին։

Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական