Հասարակություն

Հանցագործ ասելով՝ չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին. Գալյան

Հանցագործ ասելով՝ չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին. Գալյան

«Քրեական օրենսգիրքն է որոշում՝ որն է հանցավոր արարքը։ Դատարանն էլ այն հաշվի առնելով՝ կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով՝ չպետք է միայն նկատի ունենալ մարդասպաններին կամ խարդախներին»,- ճեպազրույցում ասել է արդարադատության  նախարար Սրբուհի Գալյանը։

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերին, և հարցին, թե մարդասպանության մեջ մեղադրվողներ կան, որ կալանավորված չեն, փոխարենը իրենց հայտարարության համար կալանավորվածներ կան, նա ասել է. «Սպանության մեջ բազմաթիվ մեղադրվողներ կրում են կալանք խափանման միջոց տարբեր ՔԿՀ-ներում։ Կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը և նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կարող է կրել այլ խափանման միջոց»։ Ըստ նրա, «Խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ»։

Ըստ նախարարի՝ երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, սակայն պետությունը ոչ բոլորն է կարողանում կանխել. «Բավարար ջանք պետք է գործադրվի, և մշակում ենք առանձին ռազմավարություն, որը միտված է թվերի նվազմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական