«2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումները իրականացնելու համար առաջարկվում է անկանխիկ վճարից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման համար տրամադրել ևս 3 միլիարդ 219 մլն դրամ»,- հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված է եղել 12 միլիարդ 132 մլն դրամ, ապա, տենդենցները հաշվի առնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը կլինի 16 միլիարդ 371 մլն դրամ։