Հասարակություն

Մերձավանի կրակոցների գործով տուժածը հարցաքննվել է

Մերձավանի կրակոցների գործով տուժածը հարցաքննվել է

Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը, որ ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցության է եկել և ցուցմունք տվել։

«Վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական