Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-ին և 28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին հյուսիսարևելյան է՝ 5-9 մ/վ, սեպտեմբերի 28-ին և 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 25-ին և 26-ին, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։