Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Դատարանի հետևությունն այն է, որ պետք է մեղավոր ճանաչել Միքայել Աջապահյանին։ Վերդիկտով խափանման միջոցը թողնվել է անփոփոխ»,-հայտարարել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Նշենք, որ լրացուցիչ դատալսումներ են նշանակվել սեպտեմբերի 29-ին, որոնցում կորոշվի պատժաչափը։
Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։