Հասարակություն

Սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը․ ՇՄՆ

Սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը․ ՇՄՆ

Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։ Այս կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Շնորհակալություն ենք հայտնում Երևանի օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։ 

Հայաստանում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։

Այս պաշտոնական չափումներից ելնելով՝ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը և գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական