Հասարակություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որը տարածաշրջանի համակարգաստեղծ ձեռնարկություններից մեկն է, այն աշխատատեղերով ապահովում է ավելի քան 1100 մարդու (Ագարակ քաղաքի ողջ բնակչության մոտ մեկ երրորդը), այդ մասին հաղորդում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Գլխավոր տնօրեն Ա. Գ. Բելյաևը ծանոթացրել է ձեռնարկության աշխատանքին՝ ընդգծելով, որ այսօր հետևողական քայլեր են ձեռնարկվում տեխնոլոգիական գործընթացների արդիականացման ուղղությամբ, որոնք ուղղված են այդ թվում արտադրության ծավալների ավելացմանը, կոմբինատի շահագործման ժամկետի ավելացմանը և շրջակա միջավայրի բարեկամականության բարձրացմանը:

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հանդիպել է նաև ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի ղեկավարության հետ և ծանոթացել հայ-իրանական սահմանի պահպանության խնդիրներին, որոնք այսօր հաջողությամբ լուծվում են ստորաբաժանման կողմից:

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական