Հասարակություն

Նյութ էր փչել աղջկա աչքերին, ապա հափշտակել հեռախոսը, պայուսակը

Նյութ էր փչել աղջկա աչքերին, ապա հափշտակել հեռախոսը, պայուսակը

Քրեական ոստիկանության Արարատի մարզի ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը հափշտակել է մի աղջկա բջջային հեռախոսը և անձնական իրերը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ սեպտեմբերի 5-ի առավոտյան ժամը 7-ին գյուղի Հախնազարյան փողոցում 27-ամյա երիտասարդը ինչ-որ նյութ էր փչել 20-ամյա տուժողի աչքերին, ապա հափշտակելով նրա բջջային հեռախոսը՝ բանկային քարտի հետ միասին, և պայուսակը, որի մեջ փող և անձնական իրեր էին, «Հոնդա» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 22-ին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական