Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լիճը, որն ավելի քան 4000 տարվա պատմություն ունի և համարվում է Ասիայի ամենամեծ աղի ջրավազանը, ամբողջովին ցամաքել է։ Լիճը 1980-ականներին զբաղեցնում էր մոտ շուրջ 8200 կմ² տարածք։ Սակայն 2025 թվականի ամռանը այն վերածվել է աղային անապատի. արբանյակային պատկերներում երևում են միայն մի քանի փոքր ջրափոսեր։
Էկոլոգներն ու ընդդիմադիր լրատվամիջոցները Ուրմիայի չորացումը որակում են «էկոլոգիական աղետ», որի պատճառը տարիներ շարունակ կառավարության կողմից անտեսված խնդիրներն են։ Ըստ Iran News Update-ի, երկրում առկա է ավելի քան մեկ միլիոն անօրինական հորատանցք, որոնք կործանարար կերպով սպառել են ստորգետնյա ջրերը։
Խնդիրը խորացրել է նաև գյուղատնտեսությունը․ այն օգտագործում է Իրանի ջրային ռեսուրսների 88%-ը, սակայն ապահովում է տնտեսության միայն 10%-ը։ Արդյունքում երկիրը ամեն տարի սպառում է միջինում 43 միլիոն մ³ ջուր ավել, քան բնական աղբյուրները կարողանում են վերականգնել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսին հայտարարել էր, որ «Թեհրանն այլևս ջուր չունի»։ Նա նույնիսկ խոստովանել էր, որ իշխանությունները քննարկում են մայրաքաղաքը տեղափոխելու հնարավորությունը, քանի որ քաղաքի շուրջ 15 միլիոն բնակչությունը գտնվում է ջրային ճգնաժամի առաջ։
Ուրմիայի չորացումը արդեն աղետալի հետևանքներ է ունեցել. շրջանները տառապում են աղային փոթորիկներից, որոնք ոչնչացնում են հողը և դարձնում վնասում գյուղատնտեսությանը։