Փարաքարի համայնքապետ Վալոդյան Գրիգորյանի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը։
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց մասին չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ամեն ինչ արվում է ոստիկանության և գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,- նշել է նա։
Ղազարյանի խոսքով՝ եթե լինեն թերացած աշխատակիցներ, կհետևեն համապատասխան որոշումներ։