Հասարակություն

Մեկը մոտեցել է երեք անձանց և կրակահերթ արձակել․ ՆԳՆ խոսնակը՝ Մերձավանում սպանության մասին

Մեկը մոտեցել է երեք անձանց և կրակահերթ արձակել․ ՆԳՆ խոսնակը՝ Մերձավանում սպանության մասին

«Ինչպես նշել ենք, պարզվել է, որ մահացել են 2 անձինք. Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը՝ Վոլոդյա Գրիգորյանը, և մեր գործընկեր՝ Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ վիրավոր ենք ունեցել՝ Արծրուն Գալստյան«,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը և հավելել, որ վիրավորը տեղափոխվել է բժշկական կենտրոն, վիրահատվել՝ հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։ Ոստիկանական ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ և ծառայության մեջ չի եղել այդ ընթացքում»,-ասել է նա։

Ըստ ՆԳՆ խոսնակի՝ նախնական տեղեկություններով 1 անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով, մոտեցել է 3 անձանց, կրակահերթ է արձակել:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական