Հասարակություն

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մատենադարանում մեկնարկել է ՀՀ առաջին նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Տեր-Պետրոսյանը ևս մասնակցում է միջոցառմանը։

Գիտաժողովում զեկույցով հանդես են գալու են հեղինակավոր մի շարք միջազգային գիտնականներ՝ Ալեքսանդ Խոսրոև (ՌԴ ԳԱ, Արևելյան ձեռագրերի ինստիտուտ), Իգոր Դորֆման-Լազարև (Սոֆիայի համալսարան), Էնդի Հիլկենս (Վիեննայի համալսարան), Ելենա Մեշչեռսկայա (Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան), ինչպես նաև Կլոդ-Արմեն Մութաֆյան (անհատ հետազատող), Վահան Տեր-Ղևոնդյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ)։

Բացման խոսքով ելույթ է ունեցել Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ արժևորելով Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղին և մինչ այժմ ստեղծած պետական ժառանգությունը․ «Որպես պետական այր և քաղաքական գործիչ, իր մասին շատ բան է գրվել և ապագայում շատ ավելին է գրվելու։ Մեր նպատակն է՝ ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը բանասիրության և պատմության ասպարեզում»։

Գիտաժողովի հիմնական թեմաները նվիրված են լինելու հայ-ասորական կապերին, Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը, հայ թարգմանական գրականությանը. բնագավառներ, որոնց մասնագետն է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական