ՀԷՑ ՓԲԸ նախկին տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ընդ որում՝ միայն 2024թ. սեպտեմբերին վարձատրվել 73.253.765,00 ՀՀ դրամով, իսկ մարտ, հունիս և դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական 70.393.750,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- նշել է նա։